Հարց քաղաքացիներից` «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն աղա՞նդ է, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու գաղափարախոսությունն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն աղա՞նդ է, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու գաղափարախոսությունն ունի:

Գայանե Ֆեռոյան (27 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդ Է: Այն ոչ մի կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ: Նրանց ուսուցումները, որ տրվում են կրոնական աղքատ գիտելիքներ ունեցող մարդկանց կողմից, համեմատել չի կարելի Հայ Առաքելական եկեղեցու՝ Աստծուց ավանդված դարավոր վարդապետության հետ:

Նրանք չունեն ուսմունք, այլ ընդամենը խաղում են քրիստոնեություն` Տիրոջ պատվիրանների շուրջ մակերեսային դատողություններ անելով:

Իսկ ամենակարեւորը` նրանք իրենց պաշտամունքի ժամանակ քրիստոնեական վարք չեն դրսեւորում, որովհետեւ բղավում են, անհասկանալի բառեր են արտասանում` իբրեւ աղոթք, ընկնում են տրանսի մեջ` գետնին թավալվելով եւ ցնցվելով, ու Աստված գիտի, թե տրանսի ժամանակ ով ինչպես կդրսեւորի իրեն, եւ այս ամենը նրանք համարում են Սուրբ Հոգու ներգործություն. իբրեւ թե ստանում են շնորհներ եւ փրկվում են: Նրանք աղանդավորներ են, ոչ քրիստոնյաներ:

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քրիստոնյան նա է, ով աշխատում է նմանվել Քրիստոսին` ապաշխարելով, մեղքին հակառակվելով եւ հաղորդվելով Քրիստոս Փրկչի հետ: Առաքելական ավանդությունը Առաքելական Մայր Եկեղեցում է: Նրանից դուրս չկա եկեղեցի, ուղիղ քրիստոնեական հավատք եւ կյանք:




Լրահոս