Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» բողոքի ցույց է կազմակերպել Հայաստանի ԱԺ պատգամավորների՝ Բաքու կատարած այցի դեմ, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ակտիվիստները հավաքվել են Բաքվի Միլի մեջլիսի շենքի առաջ: Նրանք աղաղակում են «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անհապաղ լքեն Բաքուն» կարգախոսները:
Վերջիններս ցանկացել են այրել նաև հայկական դրոշը, սակայն ոստիկանությունը կարողացել է սա կանխել:
Հիշեցնենք, որ Բաքվում «Եվրանեսթի» նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մանե Թանդիլյանը և Արմեն Աշոտյանը:
Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել:
Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց:
«Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք»,-գրում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: