ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել նշանակում է հրապարակայնացնել. Արփինե Հովհաննիսյանը՝ Լիանա Զուրաբյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը համարել էր ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հնչած տեսակետներին, ասաց. «Վարչարարության հետ կապված իր գնահատականները այն առումով, որ, այո, նույնատիպ երախշիքներ կան, նա իրավացի է եղել:

Այս հարցը պետք է նաեւ դիտարկել «Անձնական տվյալների մասին հրապարակելու մասին» օրենքի տեսանկյունից: Հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնալ երկու «եթե»-ի:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածը, բացի իր հիմնական` օրիանականության եւ համաչափության սկզբունքներից, ունի դրույթ, երբ կարելի է անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել:

Երկու կանոն կա. եթե դա հստակ է օրենքով, եւ եթե ունի բավարար պաշտպանության մակարդակ: Պատասխանեք այս հարցերին, եւ դուք կունենաք ձեր հարցերի պատասխանները: … Այդ հարցի պատասխանը միանշանակ է. անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել նշանակում է հրապարակայնացնել»: Այսինքն՝ անթույլատրելի էր այդ տեսանյութի հրապարակումը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս