26.09.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Սեպտեմբերի 26-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Թեման՝ ԼՂՀ նոր բանակցային շրջափուլին ընդառաջ:

Սեպտեմբերի 26-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենԳագիկ Հարությունյանը:

Թեման՝ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, ԼՂՀ հիմնահարց

Սեպտեմբերի 26-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկականինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Թեման՝ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, Մերձավոր Արևելք (քրդական հանրաքվե), ԼՂՀ հիմնահարց:

***

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսը:

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 59-01-47, (010) 59-01-71, (077) 20-60-38 հեռախոսահամարներով, իսկ ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և առնվազն 10-15 րոպե շուտ:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 9.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան կայցելեն Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ կմասնակցեն ՄՊՀ-ի մասնաճյուղի  Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացմանպաշտոնական արարողությանը:

 Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.30-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան  կայցելեն Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան:

***

Սեպտեմբերի 26-29ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 53), ՀՀՄշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, տեղի է ունենալու«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները»խորագրով 7-  րդ միջազգային սեմինարը:

Միջոցառմանը կմասնակցեն ԱՊՀ, Բալթյան երկրների, Եվրոպայի, Վրաստանի վերականգնողները,թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։ Սեմինարի շրջանակներում կանցկացվեն նաևվարպետության դասեր, թեմատիկ կլոր սեղաններ, շնորհանդեսներ, մշակութային ծրագրեր։

Սեպտեմբերի 26-ինժ. 10.30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա սեմինարին նվիրված մամլո ասուլիսը։

 Բանախոսներն են՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, սեմինարի ղեկավար, Հայաստանիզբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը, Ռուսաստանի պետական թանգարանի տնօրեն ՎլադիմիրԳուսևը, Եվրասիայի գրադարանային համաժողովի գործադիր տնօրեն Մարիա Ներյուևան, Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչԳայանե Էլիազյանը։

Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

 Հանդիպման նպատակն է թանգարանների, արխիվների և գրադարանների վերականգնողների, երիտասարդ աշխատակիցների հմտություններիև գիտելիքների, որակավորման, գործնական և տեսական գիտելիքների մակարդակի, ստեղծագործական մտածելակերպի և մասնագիտականինքնորոշման բարձրացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձի նորարարություններին ծանոթանալը։

***

Երևանում սեպտեմբերի 26-ին ժամը 11-ին ԱՆի Պլազա հյուրանոցի <<Նաիրի>> սրահում կստորագրվի  տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան  հանձնաժողովի համատեղ   արձանագրությունը:
Հայկական կողմից արձանագրությունը կստորագրի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հանձնաժողովի համանախագահ  Դավիթ Լոքյանը և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ  Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

Հիշեցնենք, որ 2016թվականին Բաղդադում կայացել էր  տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան  հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ին՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում կայացավ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

***

Սեպտեմբերի 26-ին ժամը 13:00-ին տեղի է ունենալու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ կամփոփվեն գերատեսչության վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները։

Ասուլիսը տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ):




Լրահոս