ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Սեպտեմբերի 27-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Հայաստանի Եզդիական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «1. Իրաքյան Քուրդիաստանի անկախացման հետևանքները եզդի ժողովրդի ապագայի համար. հնարավոր զարգացումներ և ակնկալիքներ։
2. Սեպտեմբերի 29-ին եզդիները նշելու են եզդիական սրբավայրի 5- ամյակը. օրվա խորհուրդը. իրականացվելիք միջոցառումները. կազմակերպիչները. մասնակիցները. հյուրերը (Հայաստան և այլ երկրներից եզդի պատգամավորներ)»։
Բանախոսներն են՝
Ռուստամ Բաքոյանը- արևելագետ, «Շամս մարդասիրական» ՀԿ նախագահ
Սաշիկ Սուլթանյան – ՀՀ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ, «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ
***
Չորեքշաբթի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2017-2018թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատականը:
Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը 137 երկրների շարքում: Բանախոսները կներկայացեն նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի, տնտեսական քաղաքականության ներկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գնահատականներ։
Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու մամուլի ասուլիսը։ Խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը։
Հարգանքով,
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Տիգրան Մեծ սրահ) տեղի կունենա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ համաժողովի բացումից 15 րոպե շուտ:
Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Հիմնական գործընկերներն են՝ «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «ՍոլոԼըրն» ընկերությունները, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն:
Համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունն ու օրակարգը հրապարակված են cyber.eif.am կայք
***
Սիրով հրավիրում ենք ձեզ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։45-ին, «Անի պլազա հոթել» (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովայի պող. 19 շենք)՝ լուսաբանելու առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։
Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ղազախական կողմի համանախագահն է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։
Նիստը կվարեն․ հայկական կողմից՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խաիրովը։
Նիստին կմասնակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
Նիստի ընթացքում կքննարկվի երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
***
Չորեքշաբթի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 27, ժամը 10։00-ին,«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահ
Ասուլիսի թեման է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2017-2018թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատականը: Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը 137 երկրների շարքում: Բանախոսները կներկայացեն նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի, տնտեսական քաղաքականության ներկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գնահատականներ։ Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու մամուլի ասուլիսը։ Խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը։
***
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան գնահատման 2015 և 2016 թվականների համար հաշվարկված ինդեքսը» թեմայով մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա չորեքշաբթի, 2017թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում (հասցեն՝ Երևան, Իտալիայի 1)։
Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում, «Համայնքների ֆինանսիստների միավորում» (ՀՖՄ) ՀԿ-ի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) – Հայաստան» հիմնադրամի կողմից։
Բանախոսներ`
Վահան Մովսիսյան – ՀՖՄ նախագահ
Վահրամ Շահբազյան – ՀՖՄ փորձագիտական խմբի ղեկավար
Սոնա Բալասանյան – ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն
«ՀաՄաՏեղ» ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման ևվերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամիև Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համատեղ և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացմանգործակալության կողմից։
Հարգանքով,
Երևանի մամուլի ակումբ
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Քննարկման թեման՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն և դրա շուրջ տարածաշրջանային զարգացումների հավանական սցենարները Մերձավոր Արևելքում:
***
2017թ. սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 11:00-ին, Էլիտ պլազա հյուրանոցի Գյուլբենկյան սրահում տեղի կունենա Լուսավոր Հայաստան կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցի բացման պաշտոնական արարողությունը: Կլինեն ելույթներ և կներկայացվի դպրոցի գործունեության մանրամասները: Միջոցառմանը ելույթ կունենա ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։