ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական դպրոցը չի պատրաստելու կուսակցական կադրեր. կայացավ Լիբերալ քաղաքականության դպրոցի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի բացումը: Ներկա էին կուսակցության անդամները, ապագա ուսանողները, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ և հյուրեր:

Դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը նշում է, որ դպրոց հիմնելու գաղափարը վաղուց է առաջացել, դեռ այն ժամանակ երբ հիմնվում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, քանի որ նպատակ կա ոչ միայն քաղաքական, այլ նաև կրթական գործունեություն ծառայելու: Արդեն իսկ դպրոց է դիմել 120 հոգուց ավելի: Գործելու է երկու հոսք, դասընթացը տևելու է 4 ամիս:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշում է, որ կարևորում է քաղաքական դպրոցների գործունեությունը, քանի որ դրանք նպաստում են նաև երկրում քաղաքական դեբատների կայացմանը, ինչը շատ կարևոր է երկրի քաղաքական կյանքում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը նշում է, որ լիբերալ քաղաքականության դպրոցի բացման հիմնական նպատակն այն է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքների պաշտպանությունը առաջընթաց գրանցեն երկրում: Նա կարծիք է հայտնում, որ լիբերալ-ազատական արժեքների ռեգրես է տեղի ունենում ամբողջա աշխարհում:

Քաղաքագետ Արա Պապյանը նշում է, որ այս դպրոցի անհրաժեշտությունը կար, քանի որ գործող այլ քաղաքական դպրոցներն ունեն կուսակցական ուղղվածություն:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս ողջունեց դպրոցի հիմնումը՝ նշելով, որ ցանկացած ասպարեզում անհրաժեշտ են կրթական բարձր ցենզ ունեցող անհատներ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս