Ինչու է Կառավարությունը Կադաստրի պետական կոմիտեին 30 մլն դրամ հատկացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը կադաստի պետական կոմիտեին կհատկացնի 30 մլն դրամ` համակարգչային տեխնիկա գրասենյակային կահույք ձեռք բերելու նպատակով:

Բանն այն է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների արխիվային պահոցներում առկա են ավելի քան 2 մլն 300 հազար կադաստրային գործեր, որոնցում պահվում է շուրջ 80 միլիոն էջ փաստաթուղթ:

Այդ փաստաթղթերից 75 մլն տեսաներածված է, իսկ 5 մլն էջ փաստաթուղթը 1 տարվա ընթացքում տեսաներածելու աշխատանքները իրականացնելու համար անրաժեշտ է ձեռք բերել համապատասխան համակարգչային տեխնիկա եւ գրասենյակային կահույք:

Այս նպատակով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառավարությանն առաջարկվում է այս տարվա պետական բյուջեով «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերից նվազեցնել 30 մլն հազար դրամը եւ այն ուղղել վարչական սարքավորումների ձեռքբերմանը:




Լրահոս