ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգով է տեղի ունենում ավանդի փոխհատուցման տրամադրումը: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ է ավանդատուի փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած:
Հարություն Մխիթարյան (68 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի՝ փոխհատուցման տրամադրումն իրականացվում է՝ ըստ ներքոհիշյալ սանդղակի.
Ավանդի գումարի չափը (Խորհրդային ռուբլով) Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչեւ 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազնացող գումարը x 29.4)
3001-ից մինչեւ 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչեւ 10000 (ներառյալ) 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)
Միաժամանակ հայտնում, ենք, որ ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն: Ի դեպ, մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած ավանդի դիմաց փոխհատուցում ստացել են շուրջ 60 հազար ավանդատուներ: