29.09.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Սեպտեմբերի 29-ին` ժամը 12.00-ին, «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Բյուզնադի 3/1 (Հենարան մամուլի ակումբի, Երգի պետական թատրոնի հարևանությամբ), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության ներկայացուցիչներ Սերխիո Նահապետյանի և Սևակ Հակոբյանի ասուլիսը: Թեմաներ` Ռամկավար Ազատական Կուսակցությունը հոկտեմբերի մեկին կդառնա 96 տարեկան: Հայաստան-Արցախ-Սփյուռք երրորդությունը ՌԱԿ-ի ուշադրության կենտրոնում է. կտրվի ամփոփ գնահատական Հայաստան-Սփյուռք Համահայկական 6րդ Համաժողովին և կնշվեն առաջնահերթությունները: Կքննարկվի նաև ՌԱԿ-ի երևանյան ներկայացուցչության առաքելությունը:

***

Սեպտեմբերի 29-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբում տեղի կունենա «12-պարտադիր կրթությունը ընդունելի է. ավանդականից տարբերվող տեսակետ» թեմայով մամուլիասուլիս: Ասուլիսի հյուրերն են եզդիական համայնքի ներկայացուցիչներ Հասան Թամոյանը / Հանրային ռադիոյի մեկնաբան/ , Զեմֆիրա Քալաշյանը/ երիտասարդ լրագրող,մանկավարժ, հանրայի գործիչ/ և Բորիս Մուրազին/ երիտասարդ լրագրող, հանրային գործիչ/:

***

Հայ-եգիպտական միջկառավարական նիստ և գործարար համաժողով

Սեպտեմբերի 29-ին ժամը 14:00-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի <<Նաիրի>> սրահում տեղի է ունենալու Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը:
Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:

Նիստի ավարտին ստորագրվելու են տնտեսության, կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող մի շարք փոխըմբռման հուշագրեր և գործնական ծրագրեր:
Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդելու է համանախագահների մամուլի ասուլիսը:

Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունենալու նաև հայ-եգիպտական բիզնես համաժողով, որտեղ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմանի առևտուրն ու ներդրումները խթանելու և խորացնելու վերաբերյալ հարցեր:

***

Սեպտեմբերի 29-ին ժամը 13:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի ասուլիսը։

Թեման՝   «Իրաքյան Քուրդիաստանի անկախացման հետևանքները տարածաշրջանում. քաղաքական նոր զարգացաումներ. գերտերությունների դիրքորոշումը  և նոր պատերազմի հավանականությունը»։

***
Sեպտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության հերթական 4-րդ համագումարը, որի ընթացքում կներկայացվեն վերջին 3 տարվա գործունեության արդյունքները և սոցիալ-տնտեսական իրավիճակը և սպասելիքները պետական ռեֆորմներից և կառավարությունից:




Լրահոս