Այսօր սուրճի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 29-ն է, Սուրճի համաշխարհային օրը: Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն: Այսօր այն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է: Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը, մոտավորապես, 850 թվականին: Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա:

Այդ բույսի տերևներն ուտելով` կենդանիները սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։ Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է այդ տերևները և զգաում է դրանց առույգացնող հատկությունը։

Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։ Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։




Լրահոս