02.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` սոցիալական պաշտպանության ոլորտի մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսը:

Այն լրագրողները, ովքեր հավատարմագրված չեն Կառավարությունում, պետք է մինչև հոկտեմբերի 2-ը՝ ժամը 09:30-ը, հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 010 52 14 31, 099 477 473 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկելով [email protected] էլ. փոստի հասցեին:

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՊՆ վարչական համալիր՝ ժամը 09:20-ից մինչև 09:40-ը:

***

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ին, «Թեքեյան» մշակութային կենտրոնում (Խանջյան 50) կմեկնարկի Հայկական ինտերնետ կառավարման երրորդ համաժողովը:

Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Բացման արարողությանը կմասնակցեն ՄԱԿ-ի, Ինտերնետի անուններ և IP հասցեներ տրամադրող եվրոպական կազմակերպության (ICANN), «Ինտերնետ հանրության» եվրոպական բյուրոյի ներկայացուցիչներ։

***

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Տարեցների օրվան ընդառաջ կներկայացվի ոլորտում իրականացվող բարեփոխումները, վիճակագրություն:

*****

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ին` ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանի, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի PR պատասխանատու Շարմաղ Սաքունցի, տարբեր բարեգործական ծրագրերի նախաձեռնող Արմոս Մարտիրոսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ը բացահայտել է, որ կազմակերպության անունից  խաբեությամբ ինչ-որ անձինք ապրանքներ են վաճառում` առողջական խնդիրներով երեխաներին օգնելու համար: Կազմակերպության ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ:




Լրահոս