Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերումը: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր համագյուղացիներից ով հնարավորություն ունի՝ խաղողը շուկայում է վաճառում, մնացածները հանձնում են գործարան:
Մթերման գինը 130 դրամ է: Գործարանի հետ պայմանավորվածության համաձայն՝ մթերված խաղողի փողը գործարանը կվճարի մինչեւ տարեմուտ: Սովորաբար վճարումն արվում է Ամանորի շեմին: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այդպես է արդեն 20 տարի: