Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա մեկնող չվերթի ուղևորներին առավոտյան ժամը 10-ից սպասեցրել են, հիմա էլ օդանավակայանից դուրս են հրավիրում. 168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ը գրում է. «Այս պահին լարված իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: 168.am-ին Մոսկվա մեկնող օդանավի ուղևորները պատմեցին, որ առավոտյան ժամը 10-ից օդանավակայանում են, իսկ հիմա նրանց ասում են, որ պետք է հեռանան այնտեղից: Նշենք, որ չվերթը պետք է իրականացներ «Վիմ ավիա» ընկերությունը:

«Առավոտվա ժամը 7-ին իմ հեռախոսին նամակ է եկել, որ 13:20 պետք է մեր օդանավը թռնի: Մենք 10:30-ից եկել ենք այստեղ, իրենք մեզ ընդունել են, մեր ուղեբեռն ընդունել են, մեզ ուղարկել են սպասասրահ: Մենք մինչև հիմա այստեղ ենք: Ինձ հետ 3 թոռներս են, որոնցից մեկը 1 ամսական է, մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 8: Ոչնչով իրենք մեզ չեն օգնում, անգամ ջուր չեն տալիս էս էրեխեքին»,-168.am-ին ասաց Ռուսաստանի քաղաքացի Նաիրա Այվազյանը:

Մեր հարցին, թե ինչո՞վ են բացատրում այս ամենը՝ Ն. Այվազյանն այսպես պատասխանեց. «Ես իրենց մոտեցել եմ, իրենք ասում են՝ Մոսկվայից են ձեզ նամակն ուղարկել: Զանգել ենք Մոսկվա, այնտեղից ասում են՝ «մեր ինքնաթիռն այդտեղ է, խնդիրը «Զվարթնոցի» մեջ է, իրենք չեն ուղարկում ուղևորներին»: Իսկ հիմա այստեղ 300 մարդ կա, բոլորին ասում են՝ այստեղից դուրս եկեք, ձեր իրերը վերցրեք, կարող է՝ ուրիշ տոմսեր գնեք, որ թռնեք: Իրենք ոչինչ չգիտեն, ասում են՝ ընկերությունը բանկրոտ ա եղել, մենք ոչինչ չենք կարող ասել: Հիմա ասում են՝ դուրս եկեք այստեղից, մեկ ամսական երեխու հետ ես ո՞ւր գնամ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս