ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր «Ռեդիսոն բլյու» ռեստորանային համալիրում կկայանա Լևոն Արոնյանի հարսանեկան արարողությունը: Տեղեկացրել էինք նաև, որ Արոնյանի հարսանիքի քավորը լինելու է Սերժ Սարգսյանը:
Ներկայացնում ենք նաև որոշ մանրամասներ հարսանեկան միջոցառումից: Արիանայի հարսանեկան պարը լինելու է արցախյան պար` ուզունդարա, հնարավաոր է, որ հարսը նաև Չարենց, Սևակ, կամ Թումանյան արտասանի. «Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար էլ»,-Ճամփորդի հետ զրույցում ասել էր Արիանան։
Արիանան հենց ինքն է ցանակացել, որ իրենց հարսանիքը լինի ավանդական, սակայն օժիտն «ավանդական հարսանիք» ցուցակից ջնջվել է, բայց ազապբաշիներն ու հարսնաքույրերը տեղում են. «Լևոնի մտերիմ ընկերներից շատերն ամուսնացած են, դժվար էր ընտրություն կատարելը: Ես գիտեմ, որ նրա երկար տարիների լավագույն ընկերը՝ Հրանտ Հակոբյանը ամուրի է և կլինի հարսանիքի ազապբաշին: Ինչ վերաբերում է ինձ, ապա շախմատի բերումով իմ լավագույն ընկերները տղաներ են եղել: Եվ անկեղծ ասած ես էլ փոքր-ինչ «տղայական» եմ եղել»:
«Չնայած որ իմ բոլոր ընկերները աշխարհի տարբեր ծայրերից գալու են իմ հարսանիքին, ես չէի կարող իմ տղա ընկերներին հրավիրել հարսնաքույրերի թիմ: Այդ պատճառով իմ հարսնաքույրերը կլինեն հարազատ քույրս, զարմուհիս, ով Հոլանդիայից է ժամանել, իմ հայաստանցի ընկերուհիները: Վերջիններս իմ մանկության մտերիմ ընկերուհիները չեն եղել, սակայն նրանք Հայաստանում ինձ շատ մտերիմ են դարձել վերջին տարիներին։ Հարսանյաց հանդեսին աշխարհի տարբեր անկյուններից հյուրերի ենք սպասում»,-նշել է Արիանան։