Հայաստանի արդյունաբերությունն օգոստոսից սկսել է ետընթաց ապրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 12,4 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի, 10,6 տոկոսով ավելացել է հանքարդյունաբերության, 16,4 տոկոսով` մշակող արդյունաբերության եւ 1,9 տոկոսով`էլեկտրաէներգիայի արդյունաբերության ծավալները:

Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ Հայաստանի արդյունաբերությունն օգոստոսից սկսել է ետընթաց ապրել: Ըստ ԱՎծ-ի, հուլիսի համեմատ, օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 0,9 տոկոսով, ընդ որում` հիմնականում նվազել է մշակող արդյունաբերությունն ու էլեկտրաէներգիայի արտադրությունը:




Լրահոս