Նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած նորակոչիկներին հրավիրում են զինկոմիսարիատ. բացահայտումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը շարունակում է բացահայտումներ իրականացնել նորակոչիկների շրջանում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները կանխելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տեղեկություն էր հրապարակել, որ բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց նորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այսպիսով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն:
ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)` կաշառքի միջնորդություն:

Սրտաբանին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)` կաշառք տալը:

Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանցից 3-ը բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ են, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Եվ ահա, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահների կողմից այս բացահայտումը եւ կալանավորումները լուրջ ստուգումներ իրականացնելու առիթ են դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին տարբեր վարչական շրջանների զինկոմիսարիատները նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած նորակոչիկներին հրավիրում են զինկոմիսարիատ եւ հերթական ստուգումների ուղարկում: Միգուցե այս ստուգումները պայմանավորված են ձմեռային զորակոչի հետ: Բայց տեղեկություններ կան, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրահանգով ստուգվում են՝ արդյո՞ք օբյեկտիվ են իրականացվում իրենց աշխատանքները բժշկական հաստատությունները:

Իսկ թե ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան այս ստուգումների արդյունքում, եւ, առհասարակ, ուր կտանի իրավապահների կողմից բացահայտումների շարքը, ցույց կտան զարգացումները:

Քնար Մանուկյան




Լրահոս