ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:
Լիլիա Հարությունյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`
1.Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը իր ընտրությամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական կենսաթոշակի իրավունք չունեցող, սակայն այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները նույնպես ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք: