Վթարի ենթարկված 4 հնդիկ ուսանողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել էին ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:

Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:

Լուսանկարը` shamshyan.com-ի




Լրահոս