![](https://armlur.am/wp-content/uploads/2017/10/292DDD8E-F758-48CA-AAA9-193C8AF89642_w1023_r1_s.jpg)
Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին:
Այս մասին հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը, հավելելով, որ տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կմասնակցի նաև բարձր մակարդակի հանդիպումների:
«ԱՄՆ-ը պաշտպանում է ԼեռնայինՂարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահ:
Պ-ն Շեֆերը, որպես ԱՄՆ համանախագահ, պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: