Բուռն «ճակատի» մանրամասները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստելու առաջին հավաքը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժամանակ»-ին հայտնեց. «Համակարգման աշխատանքները առայժմ ես և Թամար Հովհաննիսյանն ենք իրականացնում: 31-ից 20-ն արձագանքել է, երկուսը հարգելի բացակա էին, 17-18 հոգի էր մասնակցում:

Եղել է բուռն քննարկում: Երկու շաբաթից Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի, կհանդիպի՝ կիմանանք իր կարծիքը, Սեյրան Օհանյանը մեկ շաբաթից կլինի, բայց կարծում եմ՝ հանդիպում կլինի, Օսկանյանից տեղեկություն չունեմ, որովհետև ես չեմ վերցրել իր հետ հանդիպման պատասխանատվությունը»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս