Հայուհին փորձել է փրկել ընկերոջը. երկուսն էլ խեղդվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասպից ծովում 33-ամյա հայուհի է խեղդվել, ով Իրան էր եկել ԱՄՆ-ից:  Արևելք պարբերականը հայտնում է դեպքի մանրամասները:

«Վանե Նովշադյանը Թեհրան էր եկել հոր հոգեհանգստին, իսկ հետո ընկերների հետ մեկնել էր Կասպից ծովի ափ: Ողբերգությունը եղել է այն ժամանակ, երբ աղջիկը, տեսնելով ծովում խեղդվող իր ընկերոջը, նետվել էր նրան օգնության», – նշված է հրապարակման մեջ:

Նրանցից ոչ մեկին փրկել չի հաջողվել:




Լրահոս