Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը Ջո Բերլինգերն է: «Սա ամենաուժեղ ֆիլմերից մեկն է, որը ես երբեւէ տեսել եմ»։ «Էմմի»-ի եւ «Օսքար»-ի առաջադրված ֆիլմի մասին այսպես է իր Instagram-ի էջում արտահայտվել Թանկյանը:
«Ինձ պատիվ է ընձեռվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը. Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում: Իսկ մինչ այդ մենք թողարկում ենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- հավելել է նա: