ՖՈՏՈ. Ապացույցներ, որ կանայք գինու նման են՝ տարիների հետ ավելի լավն են դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նայում եք որոշ կանանց և զարմանում, թե ինչպես է նրանց հաջողվում տարիներ անց այդքան լավը մնալ: Թվում է՝ նրանք հատուկ կախարդանքով են զբաղվում, որի մասին մենք նույնիսկ չենք լսել:

Այդպես է նաև մեր հոդվածի այսօրվա հերոսների մասով: «ОФИГЕННО»-ն ներկայացնում է խորհրդային ժամանակների աստղերի, որոնց արտաքինը կարիերայի ընթացքում լուրջ փոփոխություններ է կրել, սակայն դեպի լավը:

Սոֆիա Ռոտարու

Երբ տեսնում եք նրա լուսանկարները, հիշում եք գինու մասին հայտնի հիշատակումը:

Սա այն եզակի դեպքերից է, որ տարիների հետ նա ոչ միայն ավելի լավ է երևում, այլ ավելի երիտասարդ:

Թամարա Գվերդցիտելի

Նրա մասին խոսում են որպես աներևակայելի ձայն ունեցող երգչուհու:

Տարիքի հետ նրա դիմագծերն ավելի արտահայտիչ դարձան, իսկ կերպարն էլ ՝ վառ:

Իրինա Ալեգրովա

Ինչպես երիտասարդ տարիքում, այնպես էլ հիմա նա չի նեղվում բաց հագուստից: Միգուցե հենց դա է նրա շլացուցիչ տեսքի պատճառը:

Լայմա Վայկուլե

Նրա ոճը միշտ տարօրինակ է թվացել, սակայն նաև հետաքրքիր է: Նա ամեն տարի ավելի երիտասարդ է երևում:

Լարիսա Դոլինա

Նա այն երգչուհիներից է, ով հիանալի կերպով կերպարանափոխվել է:

Էդիտա Պյեխա

Հայտնի երգչուհու ոճն իսկապես հետաքրքիր է. երկար զգեստները նրան լրացուցիչ կանացիություն են հաղորդում:

Ալլա Պուգաչովա

Նախկինում նա անփույթ էր հագնվում, սակայն ժամանակի ընթացքում հիանալի կերպով փոխել է ոճը:

Նայելով այս լուսանկարները, ձգտում ես հավատալ, որ դու էլ իրենց տարիքում նույնպես հմայիչ տեսք ես ունենալու:




Լրահոս