Միխայիլ Շուֆուտինսկու գլխին երեսպատման սալիկ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Նովոսիբիրսկ կատարած այցի ընթացքում հայտնի հեղինակ և կատարող Միխայիլ Շուֆուտինսկին տուժել է՝ պատից իր գլխին ընկած մարմարյա սալիկի կտորից: Երգչի խոսքով, ամենից շատ նրան զարմացրել է այն փաստը, որ միջադեպը կատարվել է «Double Tree by Hilton» նախագահական լյուքս համարում:

Լոգարանի պատի երեսպատման սալիկն ընկել է երգչի գլխին այն պահին, երբ նա դուրս է եկել ցնցուղից: Երգչի խոսքով, լուրջ վնասվածքից նրան փրկել է միայն այն հանգամանքը, որ իր գլխին սրբիչ է եղել փաթաթված:

Միխայիլ Շուֆուտինսկին սթրես է տարել, որից դուրս գալ նրան չի օգնել անգամ հյուրանոցի ղեկավարության կողմից տուժածին նվիրաբերված թանկարժեք շամպայնը մի կողով միրգը:

Ժամանելով Սանկտ-Պետերբուրգ՝ երգիչն իրեն վատ է զգացել և դիմել է բժժշկի օգնությանը, որն իր մոտ թեթև ուղեղի ցնցում է ախտորոշել, տեղեկացնում է РИА Новости-ն:




Լրահոս