Armenian text to speach

Արտեմ Ասատրյանին չի՞ հետաքրքրում` Վազգեն Խաչիկյանը վերադարձրել է յուրացրած միլիոնները, թե ոչ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամենեւին էլ չի հետաքրքրվում՝ վերջերս ազատ արձակված, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձրե՞լ է պետությունից յուրացրած մոտ 290 մլն դրամը, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հետեւողական կլինի, որպեսզի նախարարությանը հատկացված միջոցներից յուրացված գումարները վերադարձվեն, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Կարծում եմ՝ հարցն իրավապահ ոլորտին է վերաբերում, եւ այդ գործընթացները դուրս են սոցիալական ապահովության ծառայության ոլորտից:

Ես տեղեկատվություն չունեմ այդ գումարների վերադարձված լինել կամ չլինելու մասին, ամեն դեպքում դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը մեր նախարարության իրավասությունից դուրս է»»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս