Սյունիքի մարզպետի ձևականությունը. ինչ է ստուգել, երբ փաստերն անհերքելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետարանն ընթացք է տվել Մեղրու թիվ 2 դպրոցի միջադեպի մասով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ուղարկված գրությունը: Ինչպես հայտնի է՝ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ էր անցկացվել, որտեղ անդամատոմսեր էին բաժանվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳՆ Լեւոն Մկրտչյանն ընդգծել էր, թե տնօրենն ամեն դեպքում մեղավորություն ունի, քանի որ դպրոցը չպետք է օգտագործել այդպիսի նպատակներով:

Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, թե նախարարության ուղարկված գրության մասով ստուգումներ կարվեն, սակայն ավարտի հստակ ժամկետներ դեռ չկան: Հետաքրքիր է՝ ինչն է ստուգելու մարզպետ Վահե Հակոբյանը, երբ լուսանկարներ կան, թե ինչպես է դպրոցի տնօրենը իր աշխատասենյակում ՀՀԿ անդամատոմսեր բաշխում: Ընդ որում, տնօրենն ինքն էլ չի հերքել փաստը: Ինչ դերասանություն է՝ «ստուգումներ կարվեն» ձեւակերպումը:




Լրահոս