ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`
2017 թ. հոկտեմբերի 7-ին՝ Երևանում կօծվի Ի պատիվ Սուրբ Խաչվերացի ռուսական ուղղափառ տաճարը և կմատուցվի Սուրբ պատարագ՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ծխական համայնքի կառավարիչ, Վլադիկավկազի և Ալանիայի եպիսկոպոս Լեոնիդի ձեռամբ:
Եպիսկոպոսին կսպասավորեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսական Ուղղափառ Եկեղեցու, ինչպես նաև Վլադիկավկազի և Ալանիայի թեմի հոգևորականները:
Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ՀՀ պետական այրեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ռուսական դիվանագիտական կորպուսի և հասարակայնության ներկայացուցիչներ:
Ժամերգության սկիզբը՝ 9.00:
***
Հոկտեմբերի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը:
Ժամը 12:00՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ ՀՀ համայնքների խոշորացման գործընթացի շուրջ
***
Հոկտեմբերի 7-ին` ժամը 11.00, Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդականնվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված հոկտեմբերի 11-ինմեկնարկելիք Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնին։
Խաչատրյանի փառատոնը Հայաստանի երաժշտական կյանքի խոշորագույն իրադարձություններից է։ Փառատոնի շրջանակներումամեն տարի Հայաստան են հրավիրվում համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, հայ հանդիսատեսին են ներկայացվում բացառիկերաժշտական նախագծեր, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։ Սերգեյ Սմբատյանն ասուլիսի ընթացքում կներկայացնիփառատոնի այս տարվա ծրագրերն ու անակնկալները։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնըկյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:
***
ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը «Արգենտինական տանգոյի շաբաթվա» շրջանակներում հրավիրում է մամուլի ասուլիսի, սույն թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, դեսպանատան մշակութային կենտրոնում (Սայաթ-Նովա 32), որի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և Կոնվերս բանկի խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին կներկայացնեն սպասվող միջոցառումներն ու դրանց հիմնական նպատակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, առաջին անգամ Երևանում կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթ»` հագեցած մի շարք միջոցառումներով, որոնք տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 9-14-ը: