Հարց քաղաքացիներից` ո՞վ կարող է ստանալ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ կարող է ստանալ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Խնդրում եմ ասեք՝ ո՞ւմ է շնորհվում նման կոչում:

Անահիտ Գեւորգյան (56 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում`
1. ուսուցիչներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
2. դաստիարակներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
3. դասախոսներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
4. կրթության ոլորտի աշխատակիցներին՝ առնվազն 15 տարվա ստաժ ունենալու դեպքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում մանուկների, պատանիների ու երիտասարդության ուսուցման եւ դաստիարակության բնագավառներում բացառիկ ավանդ ունեցող կրթության ականավոր գործիչներին, դպրոցի, նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների ուսուցիչներին, մանկավարժներին եւ աշխատակիցներին:

Նշենք, որ կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են ՀՀ վարչապետը, պետական մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում: ՏԻՄ ղեկավարները ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով:




Լրահոս