«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձեւավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին:
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտություն ցուցաբերելու համար, հետեւաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս հարցին` նշելով, որ այդպիսի ինստիտուտ գործում է ավելի քան 40 երկրներում:
Ավելի մանրամասն` տեսանյութում: