Հարց քաղաքացիներից` քանի՞ օրվա ընթացքում է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք: Խնդրում եմ ասեք՝ դիմելուց հետո քանի՞ օրվա ընթացքում կարող եմ ստանալ այն:

Սաթենիկ Հովհաննիսյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է`

գ պահանջված փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց՝ հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել ԱՆ արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց` մինչեւ մեկ օր,
գ ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով,

գ եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են ՀՀ ԱՆ:

Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար,
գ հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ:




Լրահոս