Արամայիս Գրիգորյանի ենթական ծուլացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կարգապահական տույժի է ենթարկել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչության պետը նկատողության է արժանացել ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայկազ Տերտերյանի հետ, ով անկեղծացավ` նշելով, որ նկատողություն ստացել է մարզպետի հանձնարարականը չկատարելու համար: «Մասնագիտական կարգ եմ խախտել, հանձնարարականը չեմ կատարել: Փաստաթղթային գործ էր, չեմ արել, ուշացրել էի»,- ասաց Տերտերյանը` չբացելով այլ մանրամասները:




Լրահոս