Քրեակատարողական վարչությունը «գցել» է դեղատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեղատները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից գումարներն են պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016թ. «Լեւոն եւ Լամարա» դեղատուն ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությանը՝ պահանջելով մոտ 100 հազար դրամ:

Նշյալ ընկերությունը ՔԿ վարչությանը համապատասխան դեղորայքով է ապահովել, սակայն ՔԿ վարչությունը ընկերության գումարները չի տվել: Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Լեւոն եւ Լամարա» դեղատուն ՍՊԸ-ի հայցը եւ պարտավորեցրել է հօգուտ ընկերության պետական մարմնից գանձել է շուրջ 100 հազար դրամ:




Լրահոս