Իհարկե ցանկացած երկրում կան մարդիկ, ովքեր քննադատաբար են մոտենում իշխանություններին: Հայաստանում իշխանություններին քննադատում են նրա համար, որ Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու փոխարեն զարգացնում են Ռուսաստանի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵվրԱզես ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը` անդրադառնալով ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին նախաձեռնությանը:
«Հայաստանի իշխանությունները ճիշտ դիրք են զբաղեցնում և կնքում են պայմանագրեր բոլոր երկրների հետ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի համար», – նշեց նա:
Հարցին` իսկ ինչու արդյունք չեն տեսնում, արդյոք պոտենցիալը ճիշտ չի օգտագործվում, նա նշեց. «Պրոֆեսիոնալները հասկանում են, որ տնտեսական գործընթացները ժամանակ են պահանջում: Միայն 2 տարի առաջ է Հայաստանն այդ պայմանագիրը ստորագրել և ըստ էության արդյունքները կան»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան