ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում սպասվող բարեփոխումները:
***
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կկայանա «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
****
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ին` ժամը 13:30-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ -Դանիել Կազարյանի հայաստանյան հանդիպումները, հայ-ֆրանսիական հարաբերություններ, Ֆրանսիայում հայ համայնքի օրակարգային հարցեր:
Հոկտեմբերի 10-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԲԳԴ, պրոֆեսոր, Սթրես կենտրոնի ղեկավար,հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ Սամվել Սուքիասյանը:
Թեման՝ Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Ազգային հոգեբանության հարցեր, տարածվածհոգեկան հիվանդություններ` դրանց պատճառները:
Հոկտեմբերի 10-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբանԱրտակ Խաչատրյանը:
Թեման՝ Տեխնիկական խնդիրներ, որոնց առընչվում են հետիոտներն ու ավտովարորդները, աջ ղեկով ավտոմեքենաներիներկրման և շահագործման արգելման հիմնախնդիրներ, ԵՏՄ-ի հետ կապված օրենսդրականանհամապատասխանություններ:
***
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ( հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3. 6-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 51-11-13, 010 51-13-54:
***
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10.30, Ջոն Մակլովիչը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան, այնուհետև ծաղիկներ կխորնարհի անմար կրակի մոտ։
Լրագրողներին սպասում ենք 10.30 Հայոց ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ։
***
Կարևորելով կամավորության ինստիտուտի խթանման համար բավարար իրավական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ԹԻՀԿ-ը նախաձեռնել է«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին հրավիրված են մասնակցելու պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրերի շրջանակում։
Սույնով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու քննարկմանը, որը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 10-ին, ժամը 10։00-12։00-ն, ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոց, «Միլանո» սրահում, հասցե՝ ք․ Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց, 4/2 շենք։
***
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
ԹԵՄԱ՝ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:
***
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ Արևմտյան Հայաստանին և Կիլիկիային նվիրված հուշամատյանների շարքի 14 հատորների շնորհանդեսը:
Շնորհանդեսը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրթական-հայագիտական բաժանմունքի նախաձեռնությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության օժանդակությամբ:
***
2017 թ-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության նիստերի դահլիճում մեկնարկելու է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը»խորագրով համաժողովը։
Երկօրյա համաժողովը կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում։
***
Հոկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ։
Թեման՝ «Հոկտեմբերի 23-26-ը Ծաղկաձորում կմեկնարկի «Նորարարությունների կառավարում» երրորդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցը. կազմակերպիչները. մասնակիցները (Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, ԱՊՀ և Արևելյան գործընկերության երկրներից). դպրոցի նպատակը. դպրոցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները՝ հայ և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ. ծրագրի հովանավորները և հեռանկարները»։
Բանախոսներն են՝
Գևորգ Վարդանյան- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ
Մարի-Հրաչուհի Պօղոսեան – Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս:
Երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր: Ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում բազմամյա դասավանդման փորձ:
Կարեն Սարգսյան- «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ: Բիզնես կարողությունների զարգացման, համայնքային տնտեսական զարգացման, կազմակերպությունների զարգացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և ռազմավարական գործընթացների նորարարական կառավարման, և հարակից ոլորտներում տեղական և միջազգային ֆորմալ / ոչ ֆորմալ բազմամյա գիտագործնական փորձ:
Սիրուշ Տիրացվյան-Նորամուծության և ձեռներեցության ագգային կենտրոնի նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետ: