Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՌԻԱ-ն:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ քննարկել է ՀՀ նախագահի հետ հանդիպման հետ կապված, սակայն հանդիպման օրվա կամ վայրի մասին տեղեկություններ դեռ չկա:
«Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում վերջերս բանակցություններում տեղաշարժ չկար: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», – նշել է նա:
Հավելենք, որ հայկական կողմը դեռևս որևէ կերպ չի արձագանքել Իլհամ Ալիևի այս հայտարարությանը: