ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ 1-ին կուրսի 1-ին կիսամյակում սովորող ուսանողը կարո՞ղ է օգտվել ուսման վարձի զեղչից: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքում, ինչպե՞ս:
Լենա Մխիթարյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2016/2017 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) եւ 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով: Այդ հաստատություններ ընդունվել է 17.649, սովորել` 81.648, ավարտել` 19.036 մարդ: