Խոսրով Հարությունյանի եղբոր ԲԿ-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն շարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջեւ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲԿ-ի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար դիմել են դատարան: Հիմա էլ հերթը հասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Տեղեկացանք, որ ՓԲԸ-ն այս տարվա օգոստոսին դիմել է դատարան եւ ԲԿ-ից պահանջում է 8 միլիոն 752 հազար 31 դրամ: Դատարանը պարտավորեցրել է հիվանդանոցին վճարել «Գազպրոմ Արմենիա»-ին՝ օգտագործած գազի համար:




Լրահոս