Այս տարի ևս կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, իսկ գնաճը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ից խորհրդարանում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Առաջին նիստին անձամբ կմասնակցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով հիմնական առաջնահերթությունները, որից հետո նախագիծը կքննարկվի տարբեր հանձնաժողովներում:

2018 թվականի բյուջեի նախագիծը կառավարությունը հաստատել էր նախորդ շաբաթ, որի ժամանակ պարզ դարձավ, որ այս անգամ եւս կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Եվ չնայած 2015 թվականի բյուջեի նախագծից սկսած դրանք չեն բարձրանում, սակայն դրա փոխարեն ՀՀ քաղաքացիներն ականատես են լինում տարբեր ապրանքախմբերում գնաճի: Թե այդքանից հետո ինչպես պետք է ապրեն քաղաքացիները, իշխանությանն ընդհանրապես չի անհանգստացնում:




Լրահոս