12.10.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի  12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

ԹԵՄԱ՝  ԵԽԽՎ  նախագահ է  ընտրվել Ստելլա Կիրիակիդեսը.  նոր նախագահի ներկայությունը Հայատանի  համար որքանով է  շահեկան. Սարգսյան-Ալիև  հնարավոր հանդիպման  սպասելիքներն ու զարգացման հեռանկարները. ԼՂՀ հիմնահարց:

***

Հոկտեմբերի 12-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ 2018թ. պետական բյուջեի նախագծի շուրջ

***

Հոկտեմբերի 12-ին ժամը 11.15-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության  մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  ասուլիս՝ «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խոհրդի անդամների մասնակցությամբ։

Թեման՝ «Շվեյցարացիները շարունակում են աջակցել Հայաստանի սահմանամերձ գյուղերին. Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին «Օգնություն Հայաստանին» բարեգործական Հիմնադրամի  աջակցությամբ և հիմնադրամի հոգաբարձուների անդամներ` բարերերներ Միհրան Բարոնյանի,  Մարտին  եւ Ջեսիկա Բլումերների, Պինո Չաչոնի մասնակցությամբ բացվեց Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հիմնանորգված կլինիկան. կատարած աշխատանքների ամփոփում և հետագա ծրագրեր»։

Բանախոսներն են.

Միհրան Բարոնյան- «Ազադ» Գրուպի նախագահ. «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խոհրդի անդամ

Պինո Չեչո – «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խոհրդի անդամ

Մարտին Բլումեր – բարեգործ
***
Հոկտեմբերի 12-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության  մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  ասուլիս՝ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ։

Բանախոսն է՝

Մելիտա Հակոբյանը – «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ

Ասուլիսի ավարտին բանախոսը հանդես կգա հայտարարությամբ։
***
Հոկտեմբերի 12-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության  մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  ասուլիս։

Թեման՝ «Սփյուռքը հայկական բանակին ծառայեցնելու նոր ձևաչափ. առաջին  արդյունքների համատեղ ամփոփումը՝ նախաձեռնության հիմնադրի և գործընթացին մասնակցած ՌԴ հայկական համայնքի ներկայացուցիչների. Պետության և ՀԿ-ների արձագանքները. Լուծված և չլուծված հրատապ խնդիրները. ՌԴ-ից ժամանած հյուրերի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարարությունում և համագործակցության հնարավոր հեռանկարները»։

Բանախոսներն են.

Կորյուն Ղումաշյան –  «Տիգրան Մեծ» ռազմավարժարանի տնօրեն, գնդապետ. Նախաձեռնության հիմնադիր

Լևոն Բարսեղյան  «Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ նախագահ

ՌԴ-ից ժամանած հայկական համայնքի 3 ներկայացուցիչներ




Լրահոս