Հայաստանի կառավարությունը առաջիկա նիստում որոշում է կայացնելու՝ ՀՀ քննչական կոմիտեին 39 մլն 820 հազար դրամ հատկացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն հատկացված գումարից 9 մլն 820 հազար դրամով պատրաստվում է գրասենյակային գույք գնել:
Իսկ ահա 30 մլն դրամով ՔԿ-ն մտադիր է ձեռք բերել երեք հատ ավտոմեքենա: Ավտոմեքենա գնելը քննչական կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում՝ բնականոն աշխատանքն ապահովելու համար: