Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան չի վաճառվում. գինը իջեցնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը, որը պետք է տեղի ունենար այսօր, չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին նախագահի ավտոմեքենայով հետաքրքրվողներ չկան: Նկատենք, որ 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան եթե այսօր վաճառքի հանվեր, ապա այն կարող էին գնել 17 մլն դրամով:

Բայց յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ աճուրդը կկայանա հոկտեմբերի 26-ին, իսկ ավտոմեքենայի գինը կդառնա 13.6 մլն դրամ: Իսկ եթե այն նորից չվաճառվի, ապա աճուրդի կհանվի նոյեմբերի 10-ին` 10 մլն 880 հազար դրամով, 27-ին` 8 մլն 704 հազար դրամով:




Լրահոս