Հարց քաղաքացիներից` հաշմանդամություն ունեցողը կարո՞ղ է դատարան դիմելուց հետո, նորից վերափորձաքննություն անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Հերթական վերափորձաքննություն անցնելուց հետո որոշում է կայացվել 2-րդ կարգը դարձնել 3-րդ: Ուզում եմ իմանալ` եթե դիմեմ դատարան, հետո նորից իրավունք ունե՞մ դիմել տարածքային մարմին` վերափորձաքննություն անցնելու համար:

Արուս Վարդանյան (64 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Վարդանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե անձը դիմել է ՀՀ վարչական դատարան, եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին անգամ ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: (Հիմք` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարչական վարույթը կասեցվում է մինչեւ 60 օր ժամկետով: Նշված ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է, իսկ նշված ժամկետում կասեցման հիմքերի չվերանալու դեպքում վարույթը կարճվում է:




Լրահոս