13.10.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է ձեզ լուսաբանելու ընկերության «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսը, որը կկայանա հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-18:00-ը Երևանի «Radisson Blu Hotel Yerevan» հյուրանոցում։ Հասցե՝ Ազատության պողոտա, 2/2։

Գործնական կոնֆերանսին կբանախոսեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Մասնակիցներն են՝ ՀՀ գերատեսչությունների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։

Դուք կկարողանաք հարցեր ուղղել ինչպես «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներին, այնպես էլ սեմինարի մասնակիցներին։

***

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Ռուսաստանի ցանցացատկի (բատուտ) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը և Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ, Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը կխոսեն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցային շրջանակների և Հայաստանում իրականացվող ապագա ծրագրերի մասին:

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ  Զարուհի Փոստանջյանի  և փոխնախագահ Կարապետ Աղաջանյանի մամլո ասուլիսը՝ ներկայիս քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ կուսակցության կողմից անցկացրած համահայկական համազգային ընդվզման անհրաժեշտության քարոզարշավ-իրազեկման նախնական փուլի ամփոփման և ապագա գործողությունների վերաբերյալ թեմայով:

Մամլո ասուլիսը տեղի կունենա «Երկիր Ծիրանի»  կուսակցության կենտրոնական գրասենյակում (հասցե՝ Մաշտոցի 33/1 առաջին տարածք, հեռախոսահամար՝+37493806690):

***

Հոկտեմբերի  13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

ԹԵՄԱ՝    վերջին շրջանում Թուրքիայի  հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սրվել են. առկա լարված հարաբերությունների ազդեցությունը  հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում:

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա ««Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենք»-ի առավելություները կամ խնդրահարույց լինելը» թեմայով մամլո ասուլիսը:

Բանախոսներն են՝ իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանը և թումանյանագետ, հասարակական գործիչ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը:

Բանախոսները կանդրադառնան օրենքին, դրա շուրջ ծավալված աղմուկին, ընտանիքներին սպառնացող վտանգին և թեմային առնչվող մի շարք այլ խնդիրների:




Լրահոս