Հարց քաղաքացիներից` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար ի՞նչ է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Մարգարիտա Եղիազարյան (55 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել՝
գհանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
գայն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
գքաղաքացին կառավարության որոշմամբ.
գմինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
գգիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
գ եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է ընտանեկան դրության կապակցությամբ, ուսումը շարունակելու նպատակով եւ առողջական վիճակի պատճառով:




Լրահոս