«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաղը կներկայացվի Սյունիքի մարզի Մեղրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների արդյունքները: Ինչպես հայտնի է՝ դպրոցի տնօրենն այնտեղ ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ էր անցկացրել, անդամատոմսեր բաժանել:
Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո ՀՀ ԿԳ նախարարությունը հանձնարարական էր ուղարկել Սյունիքի մարզպետին՝ ուսումնասիրություններ կատարելու համար: Եվ ահա ուսումնասիրություններն ավարտական փուլում են գտնվում, եւ վաղը հայտնի կդառնա՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տնօրենի գործողություններում խախտում տեսե՞լ, թե՞ ոչ: Սակայն դատելով խորհրդարանական ընտրություններից հետո բացահայտված սկանդալի հետեւանքներից՝ կարող ենք եզրակացնել, որ ՀՀԿ-ականները կբավարարվեն միայն նկատողություններով: