ՖՈՏՈ. Սկանդալ Հոլիվուդում. Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և այլ աստղեր դարձել են հայտնի պրոդյուսերի զոհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Հոլիվուդում բռնկվել էր վերջին տարիների թերևս ամենախոշոր սկանդալը: Շատ հայտնի արտիստներ խոստովաներ են, որ ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը՝ Հարցի Վայնշտեյնը սեքսուալ գործողություններ է կատարել նրանց հանդեպ, ապա վարձատրել՝ գործը ծածկելու համար:

The New York Times-ի հետազոտությունների արդյունքներով, այդ ամենը շարունակվում է արդեն քսան տարի: Այդ բոլոր տարիներին պրոդյուսերին շրջապատում էին սեքսուալ գործողությունների մասին տեղեկություններ, սակայն փաստերի բացակայության պատճառով միշտ ջրից չոր էր դուրս գալիս:

Աղմուկից հետո շատ դերասանուհիներ որոշեցին խոստովանել, որ պրոդյուսերը նրանց հանդեպ ևս այդպիսի քայլեր է կատարել: Առաջիններից մեկը դարձավ Գվինեթ Փելթրոուն: Նա պատմել է, որ դեռ իր կարիերայի սկզբում, երբ 22 տարեկան էր, Հարվին կանչել է հյուրանոց և առաջարկել գնալ մերսման սենյակ:

Այն ժամանակ նա հանդիպում էր Բրեդ Փիթի հետ, ով և պաշտպանել է նրան: Նա զանգահարել է պրոդյուսերին և պահանջել է այլևս երբեք չմոտենալ իր ընկերուհուն:

1990-ականների վերջին Անջելինա Ջոլին ևս հայտնվել է պրոդյուսերի թիրախում: Նա մի քանի անգամ անհամեստ առաջարկներ է արել, սակայն միշտ մերժվել է:

«Ես անհաջող փորձ ունեի Հարվիի հետ և որոշեցի այլևս չաշխատել նրա հետ  ու մյուսներին զգուշացնել այդ մասին», – ասել է Ջոլին:

Էշլի Ջադն էլ պատմել է այն մասին, որ Վայնշտեյնն առաջարկել է նրան նայել լոգարանում:

Weinstein Company-ի մի շարք աշխատակիցներ ասել են, որ բոլորը գիտեն այդ արարքների մասին, սակայն վախի պատճառով չեն բարձրաձայնում:

 

«Շատերն ուղղակի լռում են՝ դա համարելով իրենց անձնականը: Սակայն քաջ կանանց շնորհիվ մենք կարող ենք հասնել քաղաքակիրթ մարդկության», – ասել է Ջուլիանա Մուրը:

«Ազդեցիկ մարդու այդպիսի պահվածքը նողկալի է: Ես լսել եմ նմանատիպ պատմություններ, սակայն հույս ունեի, որ դրանք բամբասանք են», – ասել է Քեյթ Ուինսլեթը:

Այժմ Վայնշտեյնը հեռացված է իր ընկերությունից, կինը հեռացել է՝ վերցնելով երեխաներին:




Լրահոս