«System of A Down» (SOAD) հայտնի ամերիկյան ռոք խմբի մենակատար, երգիչ երգահան Սերժ Թանկյանն արդեն Հայաստանում է: Նա Instagram- ում իր էջում անսովոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարում ռոք երաժիշտը վարում է ԽՍՀՄ լեգենդար «Վոլգա 21» մեքենան:
«Լավ է վերադառնալ Հայաստան» – հայտնի ռոք երաժիշտը այսպես է մեկնաբանել լուսանկարը:
Հետխորհրդային երկրների օգտատերերն անմիջապես ճանաչեցին «Վոլգան» Թանկյանի լուսանկարում, իսկ արեւմտյան երկրպագուները մեկնաբանություններում հարցնում են, թե ինչ մեքենա է վարում Հայաստանում երաժիշտը: