Ես «սերուցքային» սիրտ ունեմ. Զիդանը` Բարսելոնա հնարավոր տեղափոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ երբեք չի աշխատի «Բարսելոնայում»:

«Ես «սերուցքային» սիրտ ունեմ: Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ:

Երբ ես խաղում էի, ամեն ինչ նույն կերպ էր: Մադրիդից հետո ինձ շատ տեղերում էին առաջարկում խաղալ, բայց ես չէի ցանկանում: Հիմա մտածում եմ միայն իմ աշխատանքի մասին»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` Զիդանը 2001-ից մինչև իր կարիերայի ավարտը` 2006 թվականը, հանդես է եկել մադրիդյան ակումբում, իսկ 2013 թվականից գլխավորում է «Ռեալը»:




Լրահոս