
Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի չորրորդ տարեկան գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի եւ արտերկրի շուրջ 500 բժիշկներ:
Մեկ ընդհանուր գիտաժողովի ժամանակ կազմակերպվել էր 6 տարբեր մասնագիտական սեկցիաների քննարկումներ հետեւյալ մասնագիտացումների գծով՝ ակնաբուժություն, մանկաբուժություն, ներքին հիվանդություններ, ստոմատոլոգիա, տղամարդու և կնոջ առողջություն, օնկոլոգիա:
Գիտաժողովի մասնակիցների համոզմամբ, սա հրաշալի հնարավորություն էր փորձի եւ գիտելիքների փոխանակման համար և համարվում է տարվա խոշորագույն գիտա-մշակութային միջոցառումը, որը կմիավորի ողջ առողջապահական հանրությանը: