Բժիշկները գերծանրաբեռնվա՞ծ են աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորում անցկացվող Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի չորրորդ տարեկան գիտաժողովին Սլավմեդ բժշկական կենտրոնի նորածնային ծառայության ղեկավար Հովհաննես Ղազարյանն անդրադարձավ բժշկական հերթապահության ժամերին:

Ինչպես հայտնի է, Հայաստանում դեռ գործում է հերթապահության 24-ժամյա մեթոդը: Սակայն Ղազարյանի կարծիքով, դա ավելացնում է ծանրաբեռնվածությունը: «Առանց այդ էլ բժշկական աշխատանքը հղի է սխալներով, իսկ 24 ժամ աշխատելու դեպքում այդ սխալների հավանականությունն ավելի է մեծանում»,-նշեց նա: Միաժամանակ Ղազարյանը բերեց Սաուդյան Արաբիայի օրինակը, որտեղ բժիշկները եւ բուժքույրերը հերթապահում են 8-12 ժամ:




Լրահոս